211652_close_icon
views-count1507 դիտում article-date 12:15 24-11-2018

Նիկոլ Փաշինյանը քայլերթեր կիրականացնի նաև ընտրություններից հետո

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանակ կշարունակի ժամանակ առ ժամանակ քայլերթեր նախաձեռնել նաև դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: Այս մասին նա ասաց այսօր՝ նոյեմբերի 24-ին հրավիրած համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում։ «Վերջին անգամ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ենք քայլերթ իրականացրել: Ժամանակ առ ժամանակ մեզ կտեսնեք այսպիսի քայլերթեր անելիս նաև ընտրություններից հետո»,- նշեց Փաշինյանը: Հավելեց, որ իրենք փորձելու են քայլերթի ընթացքում լինել Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Նմանատիպ նյութեր