211652_close_icon
views-count2761 դիտում article-date 14:23 26-09-2018

Չեն կարող կռվացնել ընդհանուր ճանապարհ ու մարտական ուղի անցած Ա. Սարգսյանին ու Ս. Միքայելյանին. Արա Կետիկյանը՝ ԵԿՄ նախագահի թեկնածուների մասի. tert.am

[url=https://www.tert.am/am/news/2018/09/26/Ketikyan/2802494]Tert.am[/url]-ի հետ զրույցում «Երկրապահ» կամավորականների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արա Կետիկյանն անդրադառնում է ԵԿՄ արտահերթ համագումարին ընդառաջ ԵԿՄ նախագահի պաշտոնում «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանի ու Սասուն Միքայելյանի թեկնածությունների առաջադրմանը: [b]-Պարո՛ն Կետիկյան, «Ժամանակ» թերթը գրել էր, որ ԵԿՄ արտահերթ համագումարին ընդառաջ առաջադրելով Սասուն Միքայելյանին ԵԿՄ նախագահի պաշտոնում՝ ԵԿՄ այսպես կոչված՝ հակահեղափոխական թևը ցանկանում է կռվացնել Արամ Զ. Սարգսյանին և Սասուն Միքայելյանին: [/b] -Սասուն Միքայելյանին ու Արամ Սարգսյանին կռվացնել հնարավոր չէ, նրանք մարտական ընկերներ են, ճանապարհ են անցել: [b]-Ճանապարհ են անցել, սակայն երկուսի թեկնածությունն էլ կա, ինչո՞ւ, երեկ նիստ չի՞ եղել, ու Սասուն Միքայելյանի թեկնածությունը չի՞ առաջադրվել: Այսինքն՝ ինչպե՞ս կարող է այդպես լինել: [/b] -Նորմալ է: Ամեն ինչ նորմալ է: [b]-Այսինքն՝ ամեն ինչ նորմալ է, ինչպես քարոզարշավին կա մրցակցային պայքար և այլն, մի խոսքով՝ ինչպե՞ս քարոզարշավին: [/b] - Նորմալ, առողջ, մրցակցային, գաղափարական է ամեն ինչ, և որևէ անառողջ բան չի կարող լինել մարտական ճանապարհ անցած անձանց միջև: [b]-Այնուամենայնիվ, ովքե՞ր են առաջադրել Սասուն Միքայելյանին: [/b] -Ուրիշ կազմակերպություններից, ոչ ԵԿՄ-ից, բայց էլի մեր մարտական ընկերները, օրինակ՝ Կոմանդոս, Վարդան Ավետիսյան: [b]-Այսուհանդերձ, ԵԿՄ-ականների տրամադրություններն ինչպե՞ս են՝ Սասուն Միքայելյա՞նի, թե՞ Արամ Սարգսյանի կողմն են: [/b] -ԵԿՄ-ականներն իրենց կարծիքը հայտնել են, քննարկում կլինի, էլի կարծիքներ կլսեն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/09/26/Ketikyan/2802494]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր