4086 դիտում
18:39 26-09-2018
Էմերին թույլ չի տվել Յոահիմ Լյովին մտնել «Արսենալի» մարզաբազա
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը չի կարողացել խոսել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ:
Երբ Օզիլը հայտարարեց հավաքականից հեռանալու մասին, Լյովը մի քանի անգամ փորձել է նրա հետ կապ հաստատել, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է խոսել:
Արդյունքում Լյովը հատուկ ժամանել է Լոնդոն և հավաքականի մենեջեր Օլիվեր Բիրհոֆի հետ փորձել է Կոլնիում գտնվող «Արսենալի» մարզաբազա մտնել, որպեսզի զրուցի Օզիլի հետ, սակայն լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարգադրել է Լյովին թույլ չտալ ներս մտնել: Մեծ հավանականությամբ, Էմերին նման որոշում է կայացրել Օզիլի խնդրանքով:
Հիշեցնենք, որ Օզիլը ավարտեց կարիերան Գերմանիայի հավաքականում և գերմանական ֆուտբոլի ղեկավարությանը մեղադրեց ռասիզմի մեջ: ԱԱ-2018-ից առաջ Օզիլին խիստ քննադատության էին ենթարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ լուսանկարվելու համար:
Նմանատիպ նյութեր
994 դիտում
17:28 02-07-2014
Ֆելիքս Մագատը քննադատել է Յոահիմ Լյովին
5180 դիտում
14:59 23-05-2018
Վիլյամ Գալաս. Ես զարմացած եմ, որ Էմերին է դառնում «Արսենալի» գլխավոր մարզիչ
4599 դիտում
13:57 23-05-2018
Ունաի Էմերին նշանակվեց «Արսենալի» գլխավոր մարզիչ
Այս բաժնից
1483 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1864 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1768 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը