211652_close_icon
views-count9614 դիտում article-date 20:53 26-09-2018

Դավիթ Անանյանը իրավապահներին տեղն է ցույց տալիս. Hayeli.am

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարություն է տարածել, որում հերքել է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությունն այն մասին, իբր ցանկացել է 350 միլիոն դրամի գործարք կնքել իր մտերիմներից մեկի հետ: «Հրապարակումը զրպարտություն է, որը իրականության հետ, բնականաբար, որևէ աղերս չունի և արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը։ Հետևաբար, լրատվամիջոցից պահանջում եմ պաշտոնական հերքում։ Միաժամանակ, իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ սույն հրապարակումը կարող է իր մեջ պարունակել սուտ մատնության հատկանիշներ, հետևաբար, կարծում եմ, որ իրավապահ մարմինները ևս այս հրապարակման առումով ունեն անելիքներ»,- Facebook – ի իր էջում գրել է Դավիթ Անանյանը և կիսվել հիշյալ հրապարակմամբ։ Մանրամասներն՝ [url=http://hayeli.am/article/1117858]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր