14618 դիտում
11:52 17-05-2018
Դավիթ Անանյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՀՀ կառավարության այսօրվա՝ մայիսի 17-ի նիստի որոշմամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Վարդան Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն:
ՊԵԿ նախագահ է նշանակվել Վարդան Անանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:
Իր խոսքում Վարդան Հարությունյանը նշեց, որ իր պաշտոնավարման 1,5 տարիների աշխատանքի արդյունքում այս տարվա 4 ամիսներին հավաքագրված գումարը 14 մլրդով գերազանցում է բյուջեի հիմքում դրված ցուցանիշին: «Քանի որ 1 տրլն 349 մլրդ բյուջեի եկամտային մասի հավաքագրման համար մենք առաջանցիկ հավաքագրում ունենք, մեր թիրախը լինելու է 1 տրլն 375 մլրդ դրամը»,-ասաց նա:
Դավիթ Անանյանի կենսագրություն
Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 10-ին, Երեւանում։
Կրթությունը
1993թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, տնտեսագիտության թեկնածու է:
Աշխատանքային փորձը
1993-2000թթ.- ՀՀ հարկային պետական տեսչություն (ՀՀ պետական եկամուտների նախարարություն)՝ պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, հարկերի հաշվառման բաժնի պետ
2000-2006թթ.- «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ՝ հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային եւ իրավաբանական բաժնի ղեկավար
2006-2016թթ.- «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկերության կողմից մատուցվող հաշվապահական եւ հարկային հետեւյալ ծառայությունների մատուցման աշխատանքների ղեկավար եւ/կամ անմիջական մասնակից․
2015թ.- Համաշխարհային բանկ՝ Ղրղզստանի Հանրապետության (ՂՀ) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում առկա համակարգի կարողությունների գնահատման աշխատանքներում միջազգային խորհրդատու
2004թ. առ այսօր- ՀՀ տարբեր բուհերում («Հայաստանում ֆրանսիական համալսարան», «Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոն» հիմնադրամներում, Երեւանի պետական համալսարանում)՝ «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» եւ «ՀՀ հարկային համակարգ» առարկաների դասախոս
2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Որակավորման հիմնական ոլորտները
ՀՀ հարկային օրենսդրություն, Եվրամիության եւ եվրոպական երկրների հարկային օրենսդրություն, հարկման միջազգային նորմեր եւ միջազգային համաձայնագրեր
Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ), հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՀՀՄՍ) եւ դրանց հիման վրա մշակված ազգային ստանդարտներ
Մասնակցությունը հաշվապահական բարեփոխումներին
2009-2010թթ.- ՖՀՄՍ-ների եւ ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի թարգմանության, խմբագրման եւ տեղայնացման աշխատանքներին մասնակցություն որպես փորձագետ
2008-2013թթ.- հաշվեգրման հիմունքով Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների թարգմանության ու խմբագրման, դրանց հիման վրա ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի եւ նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն որպես փորձագետ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ որդի։
Նմանատիպ նյութեր
3522 դիտում
16:21 19-07-2018
Դավիթ Անանյանը խորհուրդ է տալիս քննարկել ոչ թե իր կադրային քաղաքականությունը, այլ ՊԵԿ-ի գործառույթների կատարումը
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին