211652_close_icon
views-count3054 դիտում article-date 23:04 27-09-2018

Քրեակատարողական ծառայությունում կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Ըստ ընդունված կարգի՝ յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի Քրեակատարողական ծառայությունում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Սեպտեմբերի 27-ին՝ հերթական ընդունելության օրը, նախապես գրանցված քաղաքացիներին ընդունեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը: Ընդունելության եկած քաղաքացիների հարցերը կապված էին կալանավորված անձանց և դատապարտյալների առողջական խնդիրների, ուղղիչ հիմնարկի տեսակը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի փոխելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հետ: Պայմանական վաղաժամկետ ազատման և առողջական խնդիրներին վերաբերող հարցերն արդեն իսկ գտնվում էին ընթացքի մեջ, և քաղաքացիներին տեղում իրազեկեցին, որ ազատազրկված իրենց հարազատների պատշաճ բուժօգնությունը կկազմակերպվի օրենքով սահմանված կարգով: Քաղաքացու՝ իր հարազատի անվտանգության հետ կապված մտահոգությունների վերաբերյալ ծառայության պետը հավաստիացրեց, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում յուրաքանչյուր ազատազրկված անձի անվտանգությունն ապահովված է. «Մենք երաշխավորում ենք յուրաքանչյուր դատապարտյալի անվտանգությունը», իսկ ծառայության պետի խորհրդական Ա. Սարգսյանը հավելեց, որ Քրեակատարողական ծառայությունը՝ ծառայության պետ Ա. Մխոյանի գլխավորությամբ, աշխատում է, որպեսզի քրեակատարողական հիմնարկների մասին ձևավորված և արմատացած կարծրատիպերը կոտրվեն: Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին Արտյոմ Մխոյանին՝ բարձրացված խնդիրներին լուծումներ տալու համար՝ հայտնելով, որ իրենց լիովին բավարարեցին վերջինիս պատասխաններն ու պարզաբանումները, ծառայության պետն էլ հավելեց. «Մենք անում ենք այն, ինչի համար կոչված ենք»: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր