3107 դիտում
21:56 29-09-2018
ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչը խոստացել է աջակցել Արցախի ականազերծման աշխատանքներին
ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով համակարգողի օգնական Բրոք Բիրամանը խոստացել է շարունակել Արցախի ականազերման աշխատանքները The HALO Trust-ի միջոցով՝ պատասխանելով կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցմանը նախօրեին կայացած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումներում:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը, Բիրմանը նկատել է, որ Միացյալ Նահանգներն ավելի քան 43 մլն դոլար է հատկացրել Արցախին, որի շնորհիվ ականազերծման համար նախատեսված տարածքի 97.6 տոկոսը մաքրվել է:
Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի հարցով արտաքին գործերի ենթահանձնաժողովի նախագահ Դանա Ռոհրաբախերը նշել է, որ ականազերծումը լավագույն նախագծերից է, որը ԱՄՆ-ն կարող է ֆինանսավորել:
Կոնգրեսական Շերմանը ևս շեշետել է, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայկական սփյուռքի տարբեր ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Հայաստան և տարածաշրջան աջակցության ուղարկման հնարավոր հեռանկարները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
469 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
799 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել