2709 դիտում
09:32 01-10-2018
Պ. Պռոշյանի տուն-թանգարանի հիմնադրման 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք կանցկացվի՝ «Մեր թանգարանի գույները» խորագրով
Հոկտեմբերի 5-ին, Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կկազմակերպվի «Մեր թանգարանի գույները» խորագրով միջոցառումների շարք՝ նվիրված Պ. Պռոշյանի տուն-թանգարանի հիմնադրման 70-ամյա հոբելյանին:
Միջոցառումը կմեկնարկի «70-ամյա թանգարանի պատմության էջերից» ցուցադրության բացմամբ, այնուհետև՝ կցուցադրվի «Պռոշյան 4» սլայդ-շոուն: Թանգարանում կստեղծվի Պռոշյանի լուսանկարչատան նման մի անկյուն, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան լուսանկարվել ազգային հագուստներով: Այդ օրը թանգարանի բարեկամները կարժանանան շնորհակալագրերի:
Թանգարանի բակում տեղադրված տաղավարներում կներկայացվեն հին հայկական արհեստները (կավագործություն, փայտագործություն, գորգագործություն, բատիկա, տիկնիկագործություն, կերամիկա), կանցկացվեն վարպետաց դասեր, կցուցադրվեն հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի մերօրյա նմուշներ և այլն:
Առանձին տաղավարում կցուցադրվեն նաև հայկական ավանդական անուշեղենը (սուջուխ, ալանի, գաթա, չիր, հալվա): Ներկաները ոչ միայն կհամտեսեն աշտարակյան բերքն ու բարիքը, այլև կարող են մասնակցել լավաշի, ալանու և սուջուխի պատրաստմանը:
Այս ամենը կուղեկցվի այգեկութի, խաղողը տրորելու, բերքի ամբարման, լավաշի թխման հետ կապված ծիսական երգ ու պարով:
Հանդիսության հովանավորն է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Նմանատիպ նյութեր
3130 դիտում
21:25 23-10-2018
Երևանի պատմության թանգարանի սրահում մեկնարկել է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողով
Այս բաժնից
583 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում
1078 դիտում
18:57 18-10-2024
ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը