2808 դիտում
18:13 01-10-2018
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են Երևան և Ցինդաո քաղաքների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Երևան և Ցինդաո քաղաքների միջև մեկ տարի առաջ սկիզբ առած կապերի զարգացման, ինչպես նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանի և Չինաստանի Ցինդաո քաղաքի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վան Ջինշոնգի գլխավորած պատվիրակության միջև կայացած հանդիպման ընթացքում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև հնարավոր կլինի ծավալել արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն՝ քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին, ներկայացնելով քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային փաթեթներն ու քաղաքականությունը, ընդգծել է, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ Ցինդաո քաղաքի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վան Ջինշոնգը նախ շնորհավորել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը, ապա նկատել է, որ երկու քաղաքների միջև առկա է համագործակցության լայն դաշտ:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակում համագործակցության շուրջ:
Նմանատիպ նյութեր
1139 դիտում
17:29 09-12-2015
Քննարկվել են Երևանի և Թեհրանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
760 դիտում
20:55 02-09-2024
Ադրբեջանի և Իտալիայի միջև քննարկվել են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»