211652_close_icon
views-count30352 դիտում article-date 19:29 01-10-2018

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 69-ամյա տղամարդը Փարաքարում անհայտ ծագման թմրամիջոց է ներարկել իրեն, իսկ հետո նույն թմրամիջոցից ներարկել է 56-ամյա տղամարդու. վերջինը մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է տվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Փարաքար գյուղի Վաղարշապատի փողոցի տներից մեկը, որտղ հայտնաբերել է տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մելիքյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Փարաքար գյուղի Սևանի փողոցի բնակիչ՝ 56-ամյա Արամայիս Ասատրյանն էր։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ մահացած Ա. Ասատրյանը գտնվել է 69-ամյա Սամվել Մելքոնյանի տանը, որտեղ Ս. Մելքոնյանը անհայտ ծագման թմրամիջոց է ներկարկել իրեն, իսկ հետո նույն թմրամիջոցից ներարկել է Ա. Ասատրյանին, ինչն էլ դարձել է վերջինիս մահվան պատճառ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Հետաքննիչի որոշմամբ Ս. Մելքոնյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր