211652_close_icon
views-count2077 դիտում article-date 19:22 01-10-2018

Սամվել Ֆարմանյանն առաջարկում է Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում հայտարարել երկօրյա սուգ

ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը առաջարկում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում հայտարարել երկօրյա սուգ, այս մասին պատգամավոր գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հաշվի առնելով Շառլ Ազնավուրի անգնահատելի վաստակը մեր ժողովրդի կյանքում ու նրա բացառիկ ծառայությունները Հայաստանի Հանրապետությանը, ի նկատի ունենալով, որ Շառլ Ազնավուրը կրում է բարձրագույն՝ ՀՀ ազգային հերոսի կոչումը՝ առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում հայտարարել երկօրյա սուգ»,- գրել է Սամվել Ֆարմանյանը:

Նմանատիպ նյութեր