1967 դիտում
11:53 15-11-2018
Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ վիճակախաղերն արգելելու մասին իր նախագիծը չունի քաղաքական աջակցություն
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ իր և պատգամավոր Միհրան Հակոբյանի կողմից առաջարկած` վիճակախաղերն օրենքով արգելելու մասին նախագիծը չունի բավարար քաղաքական աջակցություն և հույս է հայտնում, որ հաջորդ խորհրդարանը հետամուտ կլինի բարձրացրած խնդրին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆարմանյանը նման կարծիք հայտնեց ԱԺ հերթական նիստում նախագծի քննարկմանը:
«Ես նկատում եմ, որ այս կարևոր նախագիծը չունի այն քաղաքական աջակցությունը, որը կօգներ այն վերածել գործող օրենքի: Խնդիրներն իրենց լուծելու ճիշտ ժամանակն ունեն: Երբեմն դրանք հնարավոր չեն լինում լուծել: Ես հիասթափված եմ, զգում եմ, որ նախագիծը չի ստանալու բավարար աջակցություն»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ հաջորդ խորհրդարանում կշարունակեն հետամուտ լինել խնդրի կարգավորմանը:
Նա նշեց, որ ամեն անգամ, երբ մամուլում տեղեկություններ կհայտնվեն իրենց բարձրացրած խնդրի հետ կապված, ինքը նախագծին դեմ արտահայտված պատգամավորներին պարզապես կուղարկի բոլոր դեպքերի մասին հաղորդագրությունները: Նա նկատեց, որ նախագիծը չընդունելու նախորդ կառավարության դիտարկումներն ու ներկայիս կառավարության դիտարկումները գրեթե նույնն են եղել:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, թե ներկայացված նախագիծը գործող իշխանության նկատմամբ քինախնդրության փորձ է` Ֆարմանյանն ասաց, որ դա համարում է անձնական վիրավորանք: «Ես համոզված եմ, որ մի օր Հայաստանի կառավարությունը ստիպված է լինելու գնալ խնդրի ռադիկալ կարգավորմանը»,-եզրափակեց պատգամավորը:
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ պետք է օրենքով արգելվեին վիճակախաղերը Հայաստանում: Նախագծի քննարկմանը Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ իրենց կարծիքով այն չի լուծելու բարձրացված խնդիրը: Նախագծի առաջին ընթերցմանը դեմ էր արտահայտվել նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ նյութեր
2077 դիտում
19:22 01-10-2018
Սամվել Ֆարմանյանն առաջարկում է Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում հայտարարել երկօրյա սուգ
963 դիտում
10:11 02-08-2022
Պաշտոնական Արցախը որևէ մեկնաբանություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելելու վերաբերյալ. «Իրավունք»
Այս բաժնից
580 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5905 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի