7020 դիտում
11:13 02-10-2018
Լեգիտիմությունը շատ բարձր է. ինչո՞ւ են ԲՀԿ-ականները փոխել իրենց դիրքորոշումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով Ազգային ժողովի խմբակցությունների հետ սկսել է քննարկումները: Առաջինը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Ընդ որում, այդ հանդիպումը խոստումնալից չէր:
Հատկանշական է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ պարբերաբար իրարամերժ տեսակետներ են հնչեցնում խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության կամ որ նույնն է՝ ԲՀԿ ներկայացուցիչները, որոնք մայիսին միաձայն կողմ են քվեարկել այս կառավարության ծրագրին: Իսկ այնտեղ նշված է արտահերթ ընտրությունների անցկացման մասին:
Եթե Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ականները կողմ էին արտահայտվում արտահերթ ընտրություններին, ապա օրերս փոխել են իրենց դիրքորոշումն ու ոչ միանշանակ հայտարարություններ անում:
Բայց երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասել է, թե ԱԺ-ն չի արտացոլում ժողովրդի կամքն ու տրամադրությունները: Նա հիշեցրել է կառավարության ծրագրին իրենց քվեարկությունը՝ շեշտելով. «Դրա լեգիտիմությունը շատ բարձր է»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3694 դիտում
10:01 23-02-2018
Կասկածները, ճիշտ կլինի, փարատվեն ՍԴ որոշմամբ, որ նոր նախագահի լեգիտիմությունը կասկածելի չլինի. «Ժողովուրդ»
1074 դիտում
09:37 19-06-2019
Ինչո՞ւ «Իմ քայլ»-ականները Վահե Գրիգորյանին շատ հարցեր չուղղեցին. ամեն ինչ կանխորոշվա՞ծ էր. «Ժողովուրդ»
1169 դիտում
10:53 17-09-2020
Լեգիտիմությունը փոփոխության երաշխիք չէ․ «Առավոտ»
Այս բաժնից
961 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»