1944 դիտում
16:17 02-10-2018
Հայաստանում վերջին տարիներին մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության դեպքերը կրճատվել են
Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի առողջապահական ծրագրերի պատասխանատու Լիանա Հովակիմյանին:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արսեն Դավթյանը ընդգծել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մեծ ներդրումը Հայաստանում առողջապահական բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման հարցում, ինչպես նաև Հայաստանի գրասենյակի հետ երկար տարիների արդյունավետ համագործակցությունը:
Աֆշան Խանն իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումների, մասնավորապես մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության կրճատման և վաղ հասակի երեխաների սնուցման կարգավիճակի բարելավման առումով: Ըստ ԱՀԿ-ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակումների՝ վերջին տասնամյակում մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը կրճատվել է ավելի քան 1,6 անգամ, իսկ վաղ տարիքի երեխաների 2015թ. թերաճության ցուցանիշը` 2010թ. համեմատությամբ կրճատվել է գրեթե 2 անգամ: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ի լրումն մանկական մահացության իջեցմանը միտված բազմաթիվ միջոցառումների, ուժեղացվել է հսկողությունը մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերի նկատմամբ:
«Յուրաքանչյուր մանկական մահվան դեպքի վերաբերյալ տեղեկացվում են ոլորտի պատասխանատուները` դեպքերի ամփոփ վերլուծության և առանձին դեպքերի վարման գործընթացի մասնագիտական գնահատման, ծառայողական ուսումնասիրություն իրականացնելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով»,- շեշտել է Արսեն Դավթյանը:
Քննարկվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ հետագա համագործակցության և համատեղ աշխատանքի հեռանկարները, կարևորվել երեխաների առողջության բարելավման հարցում առանցքային դեր ունեցող այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են նորածնային առողջությունը, վնասվածքների և բռնության կանխարգելումը, տնային այցերի համակարգի ուժեղացումը, սնուցման հարցերի շուրջ տեղեկատվության տրամադրումը:
Նմանատիպ նյութեր
2474 դիտում
16:33 15-02-2018
Մոտ ապագայում մանկական քաղցկեղը կարող է դառնալ մանկական մահացության առաջատար պատճառը
880 դիտում
14:41 18-01-2024
Վերջին 4 տարիներին ունենք բանակում խաղաղ պայմաններում մահացության աճող դինամիկա. ՄԻՊ ներկայացուցիչ
857 դիտում
10:46 14-01-2015
Ռուսաստանում կրճատվել է թմրանյութերից մահացության թիվը
Այս բաժնից
574 դիտում
22:08 24-10-2024
Տիգրան Մկրտչյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներին
832 դիտում
22:00 24-10-2024
«Զանգեզուրի միջանցքի» մասով ՀՀ իշխանությունների բառապաշարը բավականին մեղմացել է․ Արմեն Ռուստամյան. aravot.am
853 դիտում
21:55 24-10-2024
Տիգրան Ավինյանը պարգևատրել է ՕԽ-ի հայ մեդալակիրներին