3680 դիտում
15:51 02-10-2018
Դդմաշեն, Ներքին Գետաշեն եւ Մաքենիս համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուները
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Դդմաշեն եւ Մաքենիս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ի կայանալիք համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում կմրցակցեն համայնքի ղեկավարի յոթ թեկնածուներ՝ 2-ը՝ Ներքին Գետաշենում, 2-ը՝ Դդմաշենում եւ 3-ը՝ Մաքենիսում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, գրանցված բոլոր թեկնածուներն անկուսակցականներ են: Ներքին Գետաշենում կմրցակցեն համայնքի գործող ղեկավար Կարո Գեւորգյանը եւ «Մարտունիշին» ԲԲԸ տնօրեն Սպարտակ Գորանցյանը, Դդմաշենում՝ համայնքի գործող ղեկավար Ավետիս Ավետիսյանը եւ «Սեւան Ազգային պարկ»-ի տեսուչ Սերգեյ Սերգոյանը: Մաքենիսում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն երեքը՝ համայնքի գործող ղեկավար Հարություն Մանուկյանը եւ աշխատանք չունեցող թեկնածուներ Գոռ Նաջարյանը եւ Ռադիկ Ավետիսյանը:
Նմանատիպ նյութեր
1965 դիտում
18:38 03-12-2014
Հիմնանորոգվել է Ներքին Գետաշեն - Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհը. տեսանյութ
2634 դիտում
12:54 19-07-2018
Զանգակատուն և Վերին Գետաշեն համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին