211652_close_icon
views-count3914 դիտում article-date 12:32 03-10-2018

Գլենդեյլում պաշտոնապես բացվել է Արցախի պողոտան . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի իշխանությունները հատուկ միջոցառման ժամանակ արել են քաղաքի կենտրոնում գտնվող Արցախի պողոտայի պաշտոնական բացումը: Այդ մասին հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը: Los Angeles Times-ը հավելում է, որ միջոցառմանը ներկա են եղել Գլենդեյլի քաղաքային խորհրդի բոլոր անդամները, Կալիֆոռնիայից ընտրված սենատոր Էնթոնի Պորտանտինոն, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Հայտնի է, որ Արցախի պողոտայի ճանապարհային նշանները տեղադրվել են նախորդ շաբաթ: Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել էր Մերիլենդի պողոտան անվանափոխել Արցախի պողոտայի: Հարցի քննարկման ժամանակ քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանն ընդգծել էր, որ Գլենդեյլում վաղուց էր պետք նման փողոց ունենալ, քանի որ այնտեղ մեծ հայկական համայնք է բնակվում: Հայտնի է, որ երբ պողոտայի վերանվանման առաջարկն արվել է, փողոցում բիզնես գրասենյակներ ու խանութներ ունեցողներն ընդվզել են՝ հայտարարելով, որ անվանափոխության պատճառով իրենք ստիպված կլինեն հավելյալ ծախսեր անել նոր հասցեն տպելու համար: Արդյունքում քաղաքապետարանը 131 բիզնեսի տերերից յուրաքանչյուրին հատկացրել է 1.000-ական դոլար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր