Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին 21–ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով բախվել է կայանված 06-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզրում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 21-ամյա Վահե Մելքոնյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 09 VM 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին կայանված ВАЗ 2106 մակնիշի 35 AD 875 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Լևոն Թևոսյանն ու Լավրենտ Գալստյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Toyota Land Cruiser–ի 3 անվադողերը պայթել են: Toyota Land Cruiser-ի վարորդն էլ տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է սթափ:
Ոստիկանությունը պարզում է 06-ի վարորդի և ուղևորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի