211652_close_icon
views-count3775 դիտում article-date 16:12 06-10-2018

Հնդկաստանում ավտովթարի հետեւանքով զոհվել է 15 մարդ

Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է PTI հնդկական լրատվական գործակալությունը: Ավտովթարի հետևանքով 15 մարդ զոհվել է, 17-ը վիրավորվել: «Դեպքի վայրից 15 մարդու դիակ դուրս է բերվել կիրճից: 10 ուղևորների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որոնց ուղղաթիռներով տեղափոխել են մոտակա հիվանդանոց»,- ասել է գործակալությանը տեղական ոստիկանության Ռաֆիկ ուլ-Հասան: Ոստիկանության տվյալներով, միկրոավտոբուսը Ռամբանից ուղևորվում էր Բանիհալ քաղաք: Մարուֆ գյուղի մոտակայքում վարորդը կորցրել է ղեկի կառավարումը ,դուրս եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորը:

Նմանատիպ նյութեր