211652_close_icon
views-count6700 դիտում article-date 20:47 09-10-2018

Արմեն Աշոտյանին հորդորում ենք ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին հորդորում է «ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»։ Ծառայության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. «Հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետև այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն»: Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում՝ իրեն սպառնացած՝ ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում՝ նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում և հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»։

Նմանատիպ նյութեր