2241 դիտում
17:38 11-10-2018
ՀՀ նախագահը ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը համարում է երկխոսությունն ու բանակցությունները
Հայաստանի ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է` օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում: Այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Երևանում ֆրանսահայ սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրի կեցավայր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ստորագրելո՞ւ է արդյոք «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: «Ինչպես ես արտերկրում գտնվելիս հայտարարեցի, կարծում եմ՝ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է` օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում:
Վերադառնալուց հետո սկսել եմ իմ հանդիպումները և՛ վարչապետի, և՛ ԱԺ նախագահի, և՛ ներկայացված կուսակցությունների հետ` այն նպատակով, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք, որպեսզի անցումը մեկ անգամ ևս տեղի ունենա Սահմանադրության և օրենքի սահմաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմեն Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
853 դիտում
11:43 30-04-2023
Ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են. Բլինքեն
Այս բաժնից
916 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
955 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի