Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսերենով շնորհավորել է վանաձորցիներին քաղաքի օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է վանաձորցիներին քաղաքի օրվա կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք: Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Սիրելի վանաձորցիներ, je vous felicite pour la journée de Vanadzor et souhaite tout le meilleur (շնորհավորում եմ Վանաձորի օրվա կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք): Կարծում եմ՝ ըմբռնումով եք մոտենում, որ չկարողացա գալ»,- գրել է Փաշինյանը: