Վանաձորի վարորդների ակումբի նվերը վանաձորցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վանաձորի վարորդների ակումբի (Vanadzor Drivers Club) անդամներն այսօր ֆլեշմոբ են իրականացրել, մեքենաներով պատկերելով «Վանաձոր գրությունը»: Վարորդներն այսկերպ շնորհավորել են Վանաձորի օրն ու վանաձորցիներին, նրանց մաղթելով անվտանգ երթևեկություն:
Խումբն այս տարի կնշի ստեղծման 2 տարին: Այս տարիների ընթացքում խմբի անդամների կողմից տարբեր ֆլեշմոբեր են իրականացվել, երթեւեկության խնդիրներին վերաբերվող մի շարք հարցեր են բարձրաձայնվել ու քննարկվել ինչպես սոցիալական հարթակներում, այնպես էլ պատկան մարմինների մոտ:
Վանաձորի վարորդների ակումբի անդամներն, ի դեմս խմբի հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանի, մշտապես հետեւողական են երթեւեկությանն առնչվող խնդիրների լուծմանը:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի