60158 դիտում
12:10 13-10-2018
Լոռու մարզում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է. հրազենի գործադրմամբ կատարված աղմկահարույց սպանությունների փորձի փաստով քրեական գործի բացահայտումը հանձնարարվել է պրոֆեսիոնալ ոստիկաններին ու քննիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ հոկտեմբերի 11–ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների փաստով հարուցված քրեական գործը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և նշված հանցագործությունը բացահայտելու փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վաչության պետ, արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի մեջ ներգրավված են մարզի քննչական ապարատի այն քննիչների մի մասը, ովքեր պակաս պրոֆեսիոնալ չեն իրենց գործում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով էլ ստեղծվել է 2 օպերատիվ խումբ, որոնց ղեկավարներ են նշանակվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը, ով նախկինում աշխատել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ և ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը։
Վերջիններս իրենց համակարգերում համարվում են գործի գիտակ, պրոֆեսիոնալ և նրանք բազմաթիվ հանցագործություններ են բացահայտել ու կանխել, որոնք մեծ հնչեղություն են ունեցել հանրապետությունում։
Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները Երևանից ժամանած իրենց գործընկերների հետ տիրապետում են մարզում օպերատիվ իրավիճակին։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/11/1107433/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 11-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում:
Ինչպես Վանաձորից հայտնել էր ֆոտոլրագրողը, քաղաքի եկեղեցու հարևանությամբ գործող «Նավակ» ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Մհեր Անտոնյանի, ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Արթուր Ավետիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին դեպքի հանգամանքերն ու վիրավորների ինքնությունը:
ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում ոստիկանները հայտնաբերել էին նաև ВАЗ 2107 մակնիշի 35 PM 312 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, և այն մարելու համար ժամանել էին արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Կային տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքենան կապ ուներ կրակոցների հետ:
Ժամանած ոստիկաններն ու քննիչները, զննության ենթարկելով ավտոմեքենան, ավտոմեքենայի մոտ և սրահում հայտնաբերել էին 21 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արտաշես Ոսկանյանի անվամբ։
Ոստիկանների և քննիչների հետ աշխատել էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ՝ Վանաձոր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:
ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 41-ամյա Գևորգ Նավոյանը, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ, 37-ամյա Գրիգորի Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 44-ամյա Արմեն Սեդրակյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Գ. Նավոյանը հիվանդանոց էր տեղափոխվել «ձախ սրունքի և աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, Գ. Դավթյանը՝ «աջ ուսագոտու շրջանի հրազենային միջանցիկ վնասվածք, պարանոցի աջ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, իսկ Ա. Սեդրակյանը՝ «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+