76623 դիտում
15:05 27-04-2023
Քրեական ոստիկանության հետախույզների փայլուն ու պրոֆեսիոնալ օպերացիան Արագածոտնի մարզում․ Էջմիածնում հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության մեջ հետախուզվողը, ով կերպարանափոխվել էր, չկարողացավ մոլորեցնել ոստիկաններին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ ՀՀ ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, թե որտեղ է գտնվում 2022 թվականի սետեմբերի 9-ից Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից առանձնապես ծանր՝ հրազենի գործադրմամբ սպանության կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը։
Րոպեների ընթացքում տեղեկությունը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- մայոր Արամ Հովհաննիսյանը փոխանցում է ՀՀ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանին։ Եվ Ոստիկանությունը՝ Վ․ Վարդանյանի, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանի, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, իրականացնում են հատուկ օպերացիա։
Պարզվում է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Եվ տաք հետքերով՝ ոստիկանները մեկնում են Արագածոտնի մարզի Արուճ գյուղ, որտեղ հայտնաբերում են կերպարանափոխված Է․ Մարտիրոսյանին, ում տեղափոխում են Ոստիկանության Վաղարաշապատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ նա հետախուզվում էր ՀՀ ՀՀ քր. օր. 155 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետի, 144-155 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետի և 335 հոդ. 1-ին մասի մեղադրանքով, և Արամավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժինը դիմել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, խնդրելով, որպեսզի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվի 2-ամսյա կալանավորումը, ինչը դատարանը բավարարել էր:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր կամ վաղը քննչական բաժինը դարձյալ դիմելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի կալանքի միջնորդությունը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել:
Նշված վայրից 2 հոգու հրազենային վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը և նույն վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանը:
Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը, ժանանել է նաև Արմավիրի մարզի դատախազի պաշտոնակատար Կարեն Խաչատրյանը:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «յաշիկ», որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր:
Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և նույն վարչության Վաղարաշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև մարզի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մաթևոսյանն ու քրեական ոստիկանության գլխավոր վարչության անձի դեմ ուղղված հանցագործությունների պայքարի վարչության պետ Արսեն Ավոյանը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետները ու մինչ նրանք դեպքի վայրում զննություն էին կատարում, Վաղարշապատի ոստիկանները ՝ բաժնի պետի և օպերգծով տեղակալի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «յաշիկի» վրա կրակոցներ են արձակել Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցում ու «յաշիկի» վարորդը վիրավոր վիճակում մեքենան վարել է դեպի հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը:
Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 278+
278+