Շվարցենեգերը առաջին անգամ ժամանել է Կիև՝ պատվավոր հյուրի կարգավիճակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկացի հանրահայտ դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը առաջին անգամ Ուկրաինա է ժամանել:
Դերասանը արդեն հասցրել է հանդիպել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի և Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ:
Այնուհետև Շվարցենեգերը Կլիչկոյի հետ զբոսնել է քաղաքում: Պրոֆեսինալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն-քաղաքապետը պատմել է, որ դերասանը հիանալի տրամադրություն ունի, նկարահանվում է ֆիլմերում և բարևում է Ուկրաինայի բնակիչներին:
Շվարցենեգերը Կիև է ժամանել Olerom Forum One բիզնես-ֆորումին՝ պատվավոր հյուրի կարգավիճակով: