Չինաստանը հայտարարեց Ամուր գետի կամրջի իր հատվածի շինարարության ավարտի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարեց, որ չինացի շինարարներն ավարտեցին Ամուր գետի վրայով առաջին երկաթուղային կամրջի՝ իրենց հատվածի շինարարության ավարտի մասին: Նախօրեին հիմնասյուների միջև տեղադրվել է վերջին հեծանը:
Կամուրջը կմիացնի գետի ափերը Նիժնելենինսկ և Տունցզյան բնակավայրերում: Չորս տարվա ընթացքում չինացի շինարարները կառուցել են 1886 մետր հատվածը, իսկ կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 2215 մետր:
Տնտեսագետների հաշվարկներով, կամրջի թողունակությունը կկազմի տարեկան 21 մլն տոննա բեռներ, ինչը հզոր խթան կհանդիսանա տարածաշրջանում առևտրի զարգացման համար: Նոր կամուրջը թույլ կտա կտրուկ կրճատել ճանապարհային ծախսերը:
Սպասվում է, որ կամրջի շինարարությունը կավարտվի 2019 թվականի ամռանը: Երկաթուղով Չինաստան կտեղափոխվի երկաթի հանքաքար, քարածուխ, փայտանյութ և պարարտանյութեր: