Սաուդյան Արաբիային խիստ պատժամիջոցներ են սպառնում լրագրողի սպանության համար
Ընդդիմադիր սաուդյան լրագրող Ջամալ Հաշոգին երկու աբաթ առաջ կորել է Ստամբուլում, գրում է [url=https://jam-news.net/?p=126926&lang=ru]JamNews[/url]-ը։
Հոկտեմբերի 2-ին, ինչպես հաղորդում է Բի-Բի-Սին, Ջամալ Հաշոգին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն։ Այնտեղ նա պետք է ձևակերպեր կայանալիք հարսանիքի փաստաթղթերը։
Արտաքին տեսահսկման սարքերը գրանցել են, որ նա մտել է շենք։ Այդ օրվանից Ջամալ Հաշոգիին ոչ ոք չի տեսել։
Թուրքական իշխանություննը Սաուդյան Արաբիային մեղադրել են նրա համար, որ լրագրողը սպանվել է հյուպատոսության տարածքում խոշտանգումներից հետո։ Դա արվել է 15 մարդուց բաղկացած հատուկ խմբի կողմից, որն Էր Ռիադից է ժամանել։
Մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե թուրքական իշխանությունների տնօրինության տակ կա Ջամալ Հաշոգիի կտտանքների և սպանության ձայնագրությունը։ Իբր հյուպատոսություն գնալուց առաջ նա իր հարսնացուին iPhone է թողել, որը սինխրոնացված է եղել իր Apple-watch ժամացույցի հետ, և ձայնագրությունը միացրած է եղել։
Սաուդյան իշխանություններն իրենց մասնակցությունը սպանությանը կտրականապես հերքում են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիային «խիստ պաժամիջոցներով» է սպառնացել, եթե ապացուցվի երկրի մասնակցությունն այդ սպանությանը։
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործնախարարներն իրենց համատեղ հայտարարությունում սաուդյան իշխանություններից պահանջել են կատարվածի «արժանահավատ հետաքննություն» անցկացնել։
Այս իրադարությունների ֆոնին Սաուդյան Արաբիայի կապիտալիզացիան 50 մլրդ դոլարով անկում է ապրել։ Դա կասկածի տակ է դնում արտասահմանյան ներդրողների ներգրավման մասշտաբային ծրագիրը, որոնք վերջին տարում մեծ ոգևորություն էին զգում ազատականացման խոստումների և Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավար և թագաժառանգ Մոհամադ բին Սալմանի բարեփոխումների շնորհիվ։