2845 դիտում
14:14 16-10-2018
Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կարծարծվի Փաշինյան-Թրամփ առաջիկա հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցեր:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:
Նա վստահեցրեց, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպում կլինի, սակայն չի կարող ասել՝ երբ և որտեղ: «Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների միջև հանդիպումների կայացմանը։ Կարծում եմ՝ այդ հարցը վարչապետ Փաշինյանի և դեսպան Բոլթոնի քննարկումներում կարծարծվի»,-ասաց նա:
Ջոն Բոլթոնը տարածաշրջան կայցելի հոկտեմբերի 20-ին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
22:18 25-10-2024
Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ
1054 դիտում
22:05 25-10-2024
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ