816 դիտում
13:41 06-05-2019
Արտակ Զեյնալյանն ու ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը և նշել, որ բոլոր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Նախարարի խոսքով, Հայաստանը շտապում է նյութականացնելու լեգիտիմության ռեսուրսը՝ այն շոշափելի բարեփոխումների վերածելու միջոցով, և այդ ճանապարհին բարեկամ երկրների ցանկացած աջակցություն օգտակար կլինի Հայաստանի համար:
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու Հայաստանի Կառավարությանը գերակա ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում և նախարարի հետ քննարկել, թե ինչ կարևոր դերակատարում կարող է ունենալ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Նախարարության հակակոռուպցիոն և դատական համակարգի բարեփոխումների ջանքերին օժանդակելու հարցում, որոնք Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և տնտեսական զարգացման լայնածավալ ջանքերի մի մասն են:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական արդարադատության ոլորտում ծրագրերի մշակման ուղղությամբ և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին:
Նմանատիպ նյութեր
4060 դիտում
17:55 30-07-2018
Նախարար Արտակ Զեյնալյանն ԱՄՆ-ում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը
6615 դիտում
09:59 12-05-2018
Նախարարի պաշտոնում կնշանակվեն նաև Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
904 դիտում
23:48 25-10-2024
Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները
12190 դիտում
23:05 25-10-2024
Լոռու և Արագածոտնի մարզերում սպասվում են գազանջատումներ
1075 դիտում
22:52 25-10-2024
Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան