2870 դիտում
10:23 17-10-2018
Առկա ֆորսմաժորային, հակասահմանադրական իրավիճակը պետք է շտապ հանգուցալուծվի․ Արտակ Զեյնալյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 19-ին մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ նաև ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը: Սակայն այս նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելը, ըստ էության, խիստ ձևական բնույթ է կրում, և փաստացի այս կառույցը չի կարողանալու ժամկետների մեջ տեղավորվելով ներկայացնել իր կարծիքը փաթեթի մասին:
Ընտրական օրենսգրքի բուն նախագիծը միայն վերջերս է ուղարկվել հանձնաժողովին, մինչ այդ պարզապես հայեցակարգն է ուղարկված եղել: Եվ փաստացի այս նախագիծն ուղարկված էլ չէ որևէ կարծիք ունենալու համար, այլ փորձ է արվում ապահովել գործընթացների հերթականությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ արդարադատության նախարար, ՀՀ վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանը պատասխանեց, թե «Հայաստանում առկա է ֆորսմաժորային, հակասահմանադրական իրավիճակ, որը պետք է շտապ հանգուցալուծվի»:
Բայց այս շտապողականության պայմաններում չի բացառվում, որ եվրոպական կառույցները նաև ոչ լեգիտիմ համարեն սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքները` հենվելով քաղաքական ուժերի բողոքների և իրենց հետ հաշվի չնստելու կարևոր փաստի վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3199 դիտում
16:37 25-12-2021
Եթե 2016-ից Արցախը «տված էր», ինչո՞ւ էր իրավիճակը սրում. ուզու՞մ էր արագ ամեն ինչ հանգուցալուծվի. պատգամավոր
965 դիտում
18:22 15-09-2015
ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ. ԱԺ փոխնախագահ
4889 դիտում
19:36 16-05-2018
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը․ Արտակ Զեյնալյան
Այս բաժնից
1000 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1084 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»