211652_close_icon
views-count8517 դիտում article-date 11:25 17-10-2018

Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած ու ձերբակալված անձի վերաբերյալ: ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձը քուրդ է: Նշվում է, որ նա հատել է հայ-թուրքական սահմանը վերջերս թույլ տված ծանր հանցագործությունների համար Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմիններից թաքնվելու նպատակով: 2018թ. հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր