Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհին բախվել են ВАЗ 2107-ն ու Niva-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհին: Ժամը 14:00-ի սահմաններում միմյանց են բախվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Ռուդոլֆ Թորոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 77 PD 977 համարանիշի և Ախթալա քաղաքի բնակիչ, 22-ամյա Նարեկ Խաչիկյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AO 495 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Կարեն Մարտիրոսյանը և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևոր, 25-ամյա Երվանդ Առաքելյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի