Ալավերդու պղձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում. աշխատակիցները փակել են միջպետական ճանաապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, բողոքի ակցիա են իրականացրել, փակելով Մ-6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել են, որ գործարանը առավոտից դադարեցրել է աշխատանքը, ինչի արդյունքում 630-ից ավել աշխատակիցների հետագա ճակատագիրն անհայտ է: Ցուցարարներին են զանգահարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից ու առաջարկել 10 հոգանոց խմբով գնալ կառավարություն ու քննարկել հարցը, ճանապարհը այնուհետ բացվել է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ գործարանի աշխատակիցները կրկին փակել էին Մ-6 միջպետական ճանապարհն ու երկաթուղին: Գործարանի աշխատակիցները խոստանում են, եթե քայլեր չձեռնարկվեն, իրենք կշարունակեն բողոքի ակցիաներ իրականացնել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի