211652_close_icon
views-count8589 դիտում article-date 18:43 19-10-2018

Առաջարկեց «լավով» հեռանալ աշխատանքից. այս մասին պետք է տեղյակ լինի վարչապետը. Գոհար Փանաջյան. Magnis.news

ՀՀ կառավարության ենթակայության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը իր տեղակալ Գոհար Փանաջյանին առաջարկել է «լավով» հեռանալ աշխատանքից, հակառակ դեպքում «վատով» կարվի: Այս մասին Faceboook-ի իր էջում գրել է Գոհար Փանաջյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հավանաբար շատերդ կմտածեք՝ ինչ եւ ինչու է Գոհարն այժմ գրում այստեղ. ասեմ՝ խնդիր չեմ տեսնում, ցանկանում եմ, որպեսզի կարդաք ստորեւ գրված իրողությունը եւ խորհեք: Այսօր կանչվելով հիմնարկի ղեկավարի մոտ՝ ինձ ասվեց, որ ես «այդտեղ գործ չունեմ անելու, ինձ «չեն տեսնում» եւ լավով, հանգիստ գնամ, որ «ուրիշ ձեւերով» չարվի», իսկ մինչ այդ, որ՝ «ստե ինչ ես անում, գնա արտասահման գործ գտի քեզ նորմալ, լեզուն էլ գիտես»: Կարկամեցի: Քարացա: Չհավատացի, որ իրողություն է այս ամենը: Մանրամասներն՝ [url=http://www.magnis.news/arm/news/168753/?fbclid=IwAR3W6bDJr9VNLYwc2TJOnha1vu8dFOQ5zYtl8C1Cuch5lXg0lXR7g0A1mb4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր