211652_close_icon
views-count2047 դիտում article-date 11:44 20-10-2018

Սաուդյան Արաբիան ընդունել է իր հյուպատոսարանում լրագրողի մահը

Սաուդյան Արաբիան հաստատել է Թուրքիայում երկրի հյուպատոսարանում վեճի պատճառով լրագրող Ջամալ Հաշքաջիի մահը, հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-saudi-politics-dissident/saudi-arabia-admits-khashoggi-died-in-consulate-trump-says-saudi-account-credible-idUSKCN1MT1MH]Reuters[/url]-ը: Երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը վկայակոչելով՝ պարբերականը նշում է, որ սաուդյան իշխանությունները որոշել են պաշտոնանկ անել հետախուզության աշխատակից, գեներալ Ահմեդ Ասիրիին և նրան զրկել թագավարական պալատի խորհրդականի կարգավիճակից: Գլխավոր դատախազի խոսքով՝ հեռացվել է նաև գահաժառանգ արքայազնի խորհրդական Սաուդ ալ Քահթանին: Սաուդյան իշխանությունների տեղեկություններով՝ Հաշքաջին սպանվել է հյուպատոսարանում հանդիպած մարդկանց հետ վեճի պատճառով: Սակայն չի հստակեցվում, թե ովքեր են եղել այդ մարդիկ: Այս գործով ձերբակալված են Սաուդյան Արաբիայի 18 հպատակներ: Գլխավոր դատախազը հայտնել է, որ լրագրողի մահվան գործի քննությունը շարունակվում է: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սաուդցի լրագրողը, հավանաբար, մահացած է: Հաշքաջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան այցելելուց հետո: Նա այնտեղ էր գնացել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը ստանալու: Նրան ուղեկցած կնոջ վկայությամբ՝ Հաշքաջին շենքից այդպես էլ դուրս չէր եկել: Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները, սակայն, պնդում են, որ տղամարդը շենքից հեռացել է:

Նմանատիպ նյութեր