Իկեր Կասիլյաս. Հենց հիմա աշխարհի լավագույն դարպասապահները Օբլակն ու տեր Շտեգենն են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը համեմատել է «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» դարպասապահներ Յան Օբլակին և Մարկ-Անդրե տեր Շտեգենին:
«Անկեղծ ասած, համաշխարհային մակարդակով դարպասապահների գործողությունները վերլուծելով, կարծում եմ, այս երկուսն էլ աշխարհում լավագույնն են:
Նկատի ունեմ, որ այժմ նրանց մոտ այսպես կոչված քաղցր պահն է: Թեպետ, այն արդեն երկարեց, չափից դուրս լավ են խաղում», ասել է Կասիլյասը:
Տեսանյութում. Տեր Ստեգենի երկու ֆանտաստիկ սեյվերը «Սևիլյայի» հետ՝ Պրիմերայի վերջին խաղում (4:2):