6628 դիտում
19:04 22-10-2018
Դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ. ինչ ԸՕ-ով էլ լինի, ռևանշ չի լինելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իմ քաղաքական գնահատականով՝ այսօրվա քվեարկությունը ի ցույց է դրել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և առանց դրանց իշխանությունը չի կարողանա որևէ քայլ անել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղի հեռարձակման միջոցով հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Կողմ էր 56 պատգամավոր, 3-ը դեմ էին:
Նշենք, որ օրենքը սահմանադրական է և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:
Փաշինյանն ասաց, որ «այսօրվա քվեարկությունը իրերի իրական դրությունն է ցույց տալիս»:
«Քաղաքական մեծամասնությունն ԱԺ-ում վարում է սաբոտաժի քաղաքականություն, և դա վերջին 20 օրվա ընթացքում մի քանի անգամ երևաց: Նրանք հույս ունեն, որ ԱԺ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի գործիքի: Ըստ էության, եթե անգամ ԱԺ ընտրությունները տեղի ունենան գործող ԸՕ-ով, դա որևէ բան չի փոխում, որովհետև ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, և վերադարձ անցյալին չկա ու չի լինելու»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց իրապես պատրաստվել արտահերթ ընտրությունների և իշխանափոխությունը հասցնել իր ավարտին:
«Ինչ ԸՕ-ով էլ անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, և ռևանշ չի լինելու. վերադարձ անցյալին, վերադարձ կոռուպցիային չի լինելու: Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդը հաղթել է անխուսափելիորեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7309 դիտում
17:55 02-10-2018
Դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան
4019 դիտում
23:25 28-11-2020
Ռուսլան Բաղդասարյան. Ռևանշ լինելու է
25440 դիտում
20:38 23-04-2018
Պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան. Ուղիղ
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը