Լոնդոնում հարյուր հազարվոր մարդիկ բողոքում են Եվրամիությունից Բրիտանիայի ելքի դեմ և Brexit-ի վերաբերյալ նոր հանրաքվե պահանջում
Լոնդոնում բազմահազարանոց ցույց է կայացել, որի մասնակիցները պահանջել են Եվրամիությունից երկրի ելքի հարցով նոր հանրաքվե անցկացնել, դա մի ակցիա է, որն արդեն Brexit հայտնի անվանումն է ստացել, գրում է [url=https://jam-news.net/?p=127797&lang=ru]JAMNEWS[/url]-ը:
Ինչպես գրում է բրիտանական Guardian թերթը, ակցիային մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ, ինչն այն դարձնում է Իրաքի պատերազմից հետո՝ վերջին 10 տարում, Մեծ Բրիտանիայում բողոքի ամենախոշոր բողոքի ցույցը:
2016թ-ի մայիսին Մեծ Բրիտանիայում Եվրամիությունից երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացվեց: Դրանում նվազագույն առավելությամբ հաղթեցին այդ կազմակերպությունը լքելու կողմնակիցները:
Ինչպես ցույց տվեցին սոցիոլոգիական հետազոտությունները, ելքի օգտին այն ժամանակ քվեարկել են հիմնականում տարեցները, որոնք պահպանողական հայացքներ ունեն: Դեմ են քվեարկել հիմնականում երիտասարդներն ու բնակչության տնտեսապես ակտիվ մասը:
Այդ օրվանից Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև բաժանվելու պայմանների մասին բանակցություններ են ընթանում, որոնք այժմ փակուղում են:
Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան չեն կարողանում պայմանավորվածության գալ երկու հիմնական հարցի շուրջ.
• Ինչպե՞ս են երաշխավորվելու Եվրամիության անդամ-երկրների՝ Մեծ Բրիտանիայում բնակվող քաղաքացիների և Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ երկրներում բնակվող քաղաքացիների իրավունքները:
• Ի՞նչ անել Հյուսիսային Իռլանդիայի (Մեծ Բրիտանիայի մաս է կազմում) և Իռլանդիայի Հանրապետության սահմանը, որը Եվրամիության անդամ է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արդեն հայտարարել է, որ իր կառավարման ժամանակահատվածում Բրեքսիթի շուրջ նոր հանրաքվե չի լինելու:
Դա նշանակում է, որ նրա հակառակորդներն ինչպես ընդդիմադիր կուսակցությունների, այնպես էլ իշխող Պահպանողական կուսակցության շարքերում խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու և Մեծ Բրիտանիայում նոր վարչապետ ունենալու համար կպայքարեն: