Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր պաշտոնական ծանուցում կուղարկի ԵՄ-ին Brexit-ի վերաբերյալ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է նամակը, որով այսօր պաշտոնապես կտրվի Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացը, հաղորդում է BBC-ին։
Նամակն այսօր ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմ Բարրոուն կփոխանցի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին։ Նրանում ընդգրկված է Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը և որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ կազմից, ինչից հետո կսկսվի Brexit-ի գործընթացը։
Խորհրդարանում ելույթի խոսքով հանդես է գալու վարչապետ Մեյը՝ պաշտոնապես հայտարարելով գործընթացի մեկնարկի մասին։
Ապրիլի 29-ին տեղի է ունենալու ԵՄ անդամ պետությունների գագաթնաժողովը, որին Մեծ Բրիտանիան արդեն չի մասնակցի։ Սպասվում է, որ գագաթնաժողովի ժամանակ ԵՄ երկրները կլիազորեն Եվրախորհրդարանին՝ Brexit-ի շուրջ բանակցություններ սկսել։