211652_close_icon
views-count4265 դիտում article-date 14:56 24-10-2018

Ադրբեջանին վաճառված ամերիկյան ուղղաթիռները ռազմական կիրառելիություն չունեն. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանին ամերիկյան կողմի վաճառած ուղղաթիռները քաղաքացիական կիրառության են, դրանք ռազմական կիրառելիություն չեն կարող ունենալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Անդրադառնալով լրագրողի՝ Ադրբեջանի կողմից իտալական ուսումնավարժական ինքնաթիռներ գնելու հարցին՝ Նաղդալյանը պատասխանեց. «Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես գտնվել է հայկական կողմի օրակարգում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության մրցավազքին և անկայունության տարածմանը»:

Նմանատիպ նյութեր