Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավարը հանդես է եկել ուղերձով
Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանն իր հայտարարության մեջ նշել է. «
«Հարգելի´ էրեբունցիներ,
ինչպես գիտեք հոկտեմբերի 23-ից ստանձնել եմ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, որն ինձ համար միջոց է լինելու նոր Հայաստանում և այս նոր իրողության պայմաններում բարձրաձայնելու մեր հարազատ շրջանի խնդիրները ու օրենքի սահմաններում առաջարկելու դրանց լուծումները:
Քայլ առ քայլ , միասին պիտի կառուցենք ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ վարչական շրջան: Կարծում եմ դրան կնպաստի նաև այս օնլայն տիրույթը, որի միջոցով դուք մշտապես կտեղեկանաք մեր բոլոր ծրագրերից, որոնց հիմքում լինելու է բարեխիղճ, հետևողական ու սրտացավ մոտեցումը:
Հուսով եմ՝ համացանցային այս հարթակը կդառնա իմ և ձեր այլընտրանքային շփման միջոցը՝ բարձրացված հարցերին և մտահոգող խնդիրներին հնարավորինս կարճ ժամանակահավածում օրենքի սահմաններում լուծումներ տալու, ինչպես նաև նոր առաջարկներ լսելու համար»: