Համացանցում հրապարակվել են ռուսական արագընթաց «ապագայի ուղղաթիռի» լուսանկարները
Համացանցում հրապարակվել են ռուսական հեռանկարային արագընթաց «ապագայի ուղղաթիռի» լուսանկարները, որը նախագծում է «Կամով» կոնստուկտորային բյուրոն:
Համապատասխան լուսանկարները հայտնվել են Airbase համաժողովում և արժանացել մեկնաբանների բավական բարձր գնահատականներին:
Ուղղաթիռը՝ կամովյան արտադրանքին բնորոշ թևերի երկաստիճան տեղակայմամբ, նախագծվում է սթել-տեխնոլոգիաների կիրառմամբ, ունենալու է հավաքովի շասսի և ներքին սրահներում տեղայակված զինատեսակներով:
Ուղղաթիռը նոր շարժիչներ և թևեր կստանա, որոնք կպատրաստվեն «բադիկ» աերոդինամիկ սխեմայով: Անձնակազմի անդամները երկտեղանի խցիկում իրար կողք կնստեն, ինչպես՝ Կա-52 «Ալիգատորում»:
Նշվում է, որ ռազմական մեքենան կարող է զարգացնել մինչև 700 կմ/ժ արագություն: Բացի ռազմականից, կլինի նաև ուղևորատար մոդիֆիկացիան: