211652_close_icon
views-count2185 դիտում article-date 10:54 31-10-2018

Նոր դատարան է ստեղծվում՝ ներդրումների պաշտպանության դատարան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում նախատեսվում է տնտեսական ոլորտի հետ կապված նոր դատարան ստեղծել: Մասնավորապես, իշխանության ներսում մտադիր են ձևավորել Ներդրումների պաշտպանության դատարան: Սա ստեղծվելու է վերջերս ձևավորված ու արդեն դատական համակարգում աղմուկ հանած սնանկության գործերով դատարանի փոխարեն: Հիմա ցանկություն կա, որ Ներդրումների պաշտպանության դատարանը քննի և´ սնանկության գործեր, և´ կորպորատիվ դատական վեճեր, և´ նման այլ հարցեր: Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունն իր առաջ խնդիր է դրել շահագրգռել օտարերկրյա ներդրողներին՝ խթանելու համար տնտեսությունը: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀՀ-ում տարիներ շարունակ ներդրումների ներգրավմանը խանգարել են քաղաքական խնդիրները, այդ թվում՝ անկախ դատական համակարգի բացակայությունը, նման մասնագիտացված դատարանի ստեղծումն իրոք կարող է դրական դերակատարություն ունենալ: Միաժամանակ, նկատենք, որ սա ամբողջական լուծում չէ. ի վերջո, ժողովրդավարության հաստատումից, մենաշնորհների վերացումից, անկախ դատական համակարգ ստեղծելուց, տնտեսական ոլորտում կանխատեսելի օրենսդրություն ունենալուց բացի կա ևս մեկ հարց` տարածաշրջանում կայունության ամրապնդումը: Իսկ դա իր հերթին ենթադրում է հակամարտությունների, մասնավորապես` ԼՂ հիմնախնդրի լուծում: Ի վերջո, օտարերկրյա կապիտալը հենց կայունություն է սիրում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր