1537 դիտում
14:58 31-10-2018
Գագիկ Հարությունյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նոյեմբերի 1-ից 2-ը Երևանում հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԲԴԽ նախագահը Ջաննի Բուքիքիոյին ներկայացրել է Խորհրդի կողմից մշակված արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգային մոտեցումները և կառուցակարգերը, հասցեական արդարադատության վերացման և կոռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով դատական գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի բարելավման ու էլեկտրոնային արդարադատության արմատավորման մոտեցումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատական գործընթացներին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կարգապահական վարույթների կառուցակարգերի բարելավման, օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումների իրականացման և այս հարցերում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունել և կարևորել է ԲԴԽ նախագահի՝ որպես Վենետիկի հանձնաժողովի անդամի գործուն մասնակցությունը դատական իշխանությանն առնչվող հրատապ խնդիրների լուծման գործում:
Նմանատիպ նյութեր
628 դիտում
23:03 09-06-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին
Այս բաժնից
604 դիտում
11:37 26-10-2024
Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը
844 դիտում
11:21 26-10-2024
Ձմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում. Սուրենյան