1352 դիտում
16:32 22-04-2016
Արդարադատության նախարարը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին. ներկայացվել է ԸՕ նախագծի շուրջ քննարկումների ընթացքը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Բուլղարիայում անցկացվող բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին:
Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, դրա շուրջ քաղաքական ու հասարակական գործիչների հետ քննարկումների ընթացքը, ինչպես նաև այդ ընթացքում նախագծում կատարված փոփոխությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1084 դիտում
12:27 26-10-2024
Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», թե ինչ է տեղի ունեցել. Ոսկանյան
670 դիտում
11:37 26-10-2024
Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը