211652_close_icon
views-count5389 դիտում article-date 23:11 31-10-2018

Սպիտակի «Սուրբ Հովհաննես» սրբավայրի տարածքում քաղաքացիներ են մոլորվել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին, մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում գտնել ավտոմեքենայի կայանման վայրը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մեծ Պարնի գյուղ տանող սարալանջին նկատել են քաղաքացիներ՝ 36-ամյա Ա. Մ.-ին, 27-ամյա Լ. Կ.-ին, 45-ամյա Վ. Մ.-ին, 34-ամյա Ս. Վ.-ին և ուղեկցել մինչև փրկարարական ավտոմեքենա: Ժամը 21:02-ի սահմաններում Ծաղկաբեր համայնքի դաշտամիջյան տարածքում փրկարարները հայտնաբերել են «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 45-ամյա Վ. Մ.):

Նմանատիպ նյութեր