211652_close_icon
views-count25598 դիտում article-date 11:33 02-12-2019

Քաղաքացիները մոլորվել են Սպիտակի Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 17։44-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում քաղաքացիները մթության պատճառով մոլորվել են: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սուրբ Հովհաննես սրբավայրում՝ մատուռում գտնվող քաղաքացիները մթության պատճառով չեն կարողանում ինքնուրույն իջնել: Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռից քաղաքացիներին՝ Արմեն (ծնված 1983 թ.), Վաղարշ (ծնված 2010 թ.) և Ռուզաննա (ծնված 2015 թ.) Բ.-երին, Գոհար Գ.-ին (ծնված 1983 թ.) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային։ Քաղաքացիները տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև մեկնել Երևան։ Փրկարարները հանդիպել են մոլորված մյուս քաղաքացիներին՝ Ղարիբ Ս.-ին (ծնված 1997 թ.), Եղսիկ Բ.-ին (ծնված 1936 թ.) և փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել իրենց ավտոմեքենային։

Նմանատիպ նյութեր