2255 դիտում
10:29 01-11-2018
Ինչքան է գործազուրկների թիվը Հայաստանում․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերջերս կատարած կանխատեսումների համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում գործազրկությունը 18.9 տոկոս մակարդակում կլինի, իսկ 2019 թվականին՝ մինչև 18.6 տոկոս: Իսկ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում գործազրկության մակարդակը 2018 թվականին կկազմի 18.1 տոկոս:
«Ես կարծում եմ, որ այս տարի մինչև 17 կամ դրանից ցածր կլինի գործազրկության թիվը»,- այս մասին մեր զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
[b]- Պարոն Մակարյան, Հայաստանում որքա՞ն է գործազուրկների թիվը:[/b]
- 18 տոկոսից մի քիչ է իջել գործազրկությունը պաշտոնական թվերով, հիմնականում 18-ին մոտիկ:
[b]- Հիմնականում ի՞նչ մասնագետների պահանջարկ կա:[/b]
- Փականագործներ, տեխնոլոգիական հոսքագծեր սպասարկող օպերատորներ, եռակցողներ, գազաէլեկտրաեռակցողներ, կարի բանվորներ, սննդի տեխնոլոգներ: Շինարարական բնագավառում՝ շինարարական կաոուցվածքների մոնտաժողներ, երկաթի արմատուրաների գծով բանվորներ, ներկարարներ, պատշարներ: Սրանք միջին մասնագիտական կրթության առումով, իսկ եթե դիտարկենք բարձրագույնի տեսանկյունից, ապա ասեմ, լավ մարկետոլոգների կարիք կա, որը քիչ է, լիարժեք իմացությամբ գործավարների կարիք կա, ոչ թե միայն լեզուների իմացությամբ, այլ նաև՝ տպել, գրել, թարգմանել, հաղորդակցվել, զանգահարել, կազմակերպել կարողանալ: Բիզնես խորհրդատուների կարիք կա, որոնք կարող են բիզնես խորհրդատվական ծառայություններում ընդգրկված լինել, տնտեսագետ-վերլուծաբաններ՝ ոչ թե սովորական տնտեսագետ-վերլուծաբան, բարձրորակ սոցիոլոգներ՝ տարբեր հարցումներ կատարելու համար և ինժեներներ: Ընդ որում, ինժեներները լայն իմաստով՝ ինժեներներ, որոնք սարքավորումների նախագծման աշխատանքներին կարող են մասնակցել, ինժեներներ, որոնք կարող են լոգիստիկ կենտրոնների հետ կապված աշխատանքներ կատարել: ՏՏ ոլորտի մեծ թվով մասնագետների պահանջարկ կա և ինժեներ-դիզայներների:
[b]- Իսկ ի՞նչ մասնագետներ կան, որոնք չափից դուրս շատ են, բայց այդքան աշխատատեղ չկա:[/b]
- Չափից դուրս են մանկավարժները, չափից դուրս են պատմաբանները, տնտեսագետները, որոնք գործնական գիտելիքների չեն տիրապետում, թարգմանիչները, լեզվի մասնագետները, որոնք իրականում այդքան էլ լեզվի մասնագետ չեն: Որոշակի առումով նաև հոգեբաններ: Եվ բոլոր ցածրորակ մասնագետներն ավելորդ են՝ անկախ մասնագիտությունից, շուկայի պահանջներին չեն բավարարում:
[b]- Մինչև տարեվերջ գործազրկության մակարդակը կնվազի՞:[/b]
- Կնվազի, մենք մոտավորապես 4 տարի նույն թիվը ունեինք՝ մոտ 18 տոկոս, հիմա անցյալ տարի մի քիչ պակասեց՝ 17.8 դարձավ: Ես կարծում եմ, որ այս տարի մինչև 17 կամ դրանից ցածր կլինի գործազրկության թիվը: Այն իջնող տենդենցի վրա է գտնվում և ինտենսիվ կարող է իջնել, որովհետև նոր ներդրումներ են լինում, որոշակի բիզնեսները աշխատատեղեր են ավելացնում, դրա շնորհիվ երևի 1 տոկոս կիջնի գործազրկության մակարդակը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
886 դիտում
16:31 20-12-2018
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում նվազել է
2050 դիտում
16:40 20-03-2015
Ռուսաստանում թափուր աշխատատեղերի թիվը գերազանցում է գործազուրկների թվին
3086 դիտում
09:39 19-02-2022
Ըստ մասնագետների, գործազուրկների թիվը կրճատվել է արտագաղթի արդյունքում․ «Փաստ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը