211652_close_icon
views-count73113 դիտում article-date 10:55 02-11-2018

Խոշոր ավտովթար-վրաերթեր Երևանում. 28-ամյա վարորդը BMW-ով «Տաշիր Պիցցա»-ի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետև մետաղե ջարդոնի վերածել մի քանի ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ալբերտ Տեր-Ավետիսյանը իր վարած BMW մակնիշի 35 PF 060 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Տաշիր Պիցցա»-ի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 27-ամյա Զոհրաբ Հարությունյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 45 XX 001 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Ա. Տեր-Ավետիսյանը վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Գառնի գյուղի բնակիչներ, 30-ամյա Գեղամ Ռուստամյանին և 40-ամյա Ներսես Վարդանյանին, որից հետո առաջ ընթանալով՝ բախվել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Հարությունանին պատկանող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyօta մակնիշի 71 ZR 777 համարանիշի ավտոմեքնային։ Toyօta-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Էդուարդ Ափինյանին պատկանող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Audi մակնիշի 34 TR 858 համարանիշի ավտոմեքենային։ Վթար-վրաերթից հետո BMW-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է, իսկ վրաերթի ենթարկված Գ. Ռուստամյանն ու Ն. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկականկ կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանաարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և ավագ հետաքննչի ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա է պարզվել BMW-ի վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում աշխատել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները։ [color=#CC0000]Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը և նա ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել): [/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր