211652_close_icon
views-count2600 դիտում article-date 10:47 02-11-2018

Մակրոնը Եվրոպային զգուշացրել է 1920-ականների պոպուլիզմի վերադարձի մասին. Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական Ouest France թերթին տված հարցազրույցում զգուշացրել է Եվրոպային պոպուլիզմի ցայտի մասին և կոչ է արել դիմակայել քաղաքական միտումներին, որոնք պոպուլյար են եղել 1920-ականներին, գրում է [url=https://www.politico.eu/article/emmanuel-macron-warns-europe-against-return-to-1920s-populism/]Politico[/url] հանդեսը։ Մակրոնի խոսքով՝ ներկայում Եվրոպայում նկատվում են քաղաքական տրամադրությունների միտումներ, որոնք գերակայում էին Առաջին աշխարհամարտի ավարտից հետո մինչև 1929 թվականի ճգնաժամը։ Ֆրանսիայի նախագահը նաև կարծում է, որ Եվրոպան մասնատված է վախերի, ազգային կարգախոսների և տնտեսական ճգնաժամերի պատճառով, ասված է նյութում։ Մակրոնը զգուշացրել է, որ Եվրոպան թուլացնելու փորձերը տեղի են ունենում դրսից նոր սպառնալիքների ֆոնին։

Նմանատիպ նյութեր